Կիրակի Աֆղանստանի արեւելքում Հոսթ նահանգի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, եւս 29-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանութան ներկայացուցիչ Բասիր Բինային:

Նրա տեղեկություններով՝ կեսօրյա աղոթքից հետո մարդիկ հավաքվել են մզկիթում, որը նաեւ օգտագործվում է ընտրողների գրանցման համար:

Երկրի տարածքում գործող ծայրահեղական ոչ մի խմբավորում դեռեւս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր խորհրդարանական եւ տեղական ընտրություններին մասնակցելու համար քաղաքացիների գրանցման մասին, որոնք նախատեսված են ընթացիկ տարվա հոկտեմբերին: