Կիրակի երեկոյան Նյու Յորքի նահանգի Մամարոնեք քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ռեստորանի ճակատամասի մեջ, տուժել են մի քանի մարդիկ, նրանցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել, հայտնում է Mamaroneck Daily Voice պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 20.00-ին Enzo's Restaurant ռեստորանում:
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի մեքենաներ, տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ:
Tough to tell but a car drove through the floor-to-ceiling windows of Enzo’s Restaurant on Mamaroneck Ave in Mamaroneck. The vehicle is inside the building. At least 3 people left the scene on stretchers. I couldn’t tell what condition they were in. pic.twitter.com/9hYr7xuZhQ
— Jennifer X. Williams (@JenXperience) 7 мая 2018 г.




























