Վրաստանի արեւելքում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել, 17-ն էլ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալքիը։
Միջադեպը տեղի է ունեցել Թեթրի Ծղարոյի շրջանում Մանգլիսի համայնքի մոտ։ Նախնական տվյալներով՝ միկրոավտոբուսի անիվի խնդիրն է դարձել դրա պատճառ։




























