Ամերիկյան Թենեսի նահանգում տեղ գտած հրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել, եւս 4-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության թվիթերյան էջը, փոխանցում է ՌՏ–ն։

Միջադեպը տեղի է ունեցել Մեմֆիս քաղաքում։

Զոհերի եւ վիրավորների մարմինները գտնվել են մեքենաների կայանատեղիներից մեկում։ Հրաձգության պատճառն անհայտ է։ 

Նշվում է, որ հանցագործներին հաջողվել է թաքնվել ոստիկանությունից։ Դեպքի հանգամանքները պարզվում են։