Հնդկական Air India ավիաընկերության ուղեկցորդուհին ոստիկանություն է դիմել՝ բողոքելով, որ Ահմադաբադից Մումբայի ուղեւորվող ինքնաթիռում օդաչուն իրեն հետապնդել է, փոխանցում է ANI գործակալությունը։
Գործակալության տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 4-ին։ Հաղորդվում է, որ կինը դիմել է Մումբայիի ոստիկանություն, որտեղ էլ «Հարձակում կամ կնոջ նկատմամբ ուժի կիրառում նրա պարկեշտությունը ոստնահարելու նպատակով» հոդվածի հատկանիշներով գործ է հարուցվել։
NDTV հեռուստաալիքը հաղորդել է, որ ավիաընկերությունում չեն մեկնաբանել միջադեպը՝ հայտարարելով, որ այդ հարցով համագործակցում են իրավապահ մարմինների հետ։




























