Աֆղանստանի արեւմուտքում 3 ոստիկան է զոհվել՝ ընկնելով «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների դարանի մեջ, երկուշաբթի հայտնել է 1TV-ն՝ վկայակոչելով Հերաթ նահանգի իշխանական մարմինների ներկայացուցչին:
«Կանացի փարանջայով զգեստավորված գրոհայինները ոստիկաններին գնդակահարել են, երբ նրանք պարեկում էին Հերաթ նահանգի վերստեղծված Զովալ գավառի Օբոդ-Բոզոր բնակավայրում»,- լրագրողներին հայտնել է նահանգապետի մամուլի քարտուղար Ջմիլանի Ֆարհադը:




























