Հայաստանում արդյունաբերական արտադրանքի անկումը 2009 թվականի հունվար-մայիս ամիսների կտրվածքով կազմել է 10,5%։ Հարևան Ադրբեջանը ԱՊՀ երկրներից միակն է, որտեղ արձանագրվել է 1,3%-ի աճ՝ անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ։
Անցած շաբաթվա վերջում հրապարակված ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն, անկումն առավել մեծ է եղել Ուկրաինայում՝ 31,9%, ինչպես նաև Մոլդովայում (25,3%) ու Ղրղզստանում (20,2%)։ Վիճակագրության համաձայն, Ռուսաստանը արդյունաբերության անկման տեմպերով զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 15,4%։ Արդյունաբերական արտադրանքը Տաջիկստանում կրճատվել է 13%-ով, իսկ Ղազաղստանում՝ 4,6%-ով, Բելառուսում՝ 3,4%-ով։
Միջինը անկումը ԱՊՀ երկրներում կազմել է 16%։ Ընդ որում բացակայում են ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացում գտնվող Վրաստանի, ինչպես նաև Ուզբեկստանի ու Թուրքմենիստանի վերաբերյալ տվյալները։




























