ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել է  նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական  հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի   համար հավակնորդների  քննության եւ հավաստագրման ժամանակացույցը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ` հավակնորդների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները կանցկացվեն մայիսի 15-ին եւ 24-ին Երեւանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում (հասցե` ք. Երեւան, Կենտրոն, Հանրապետության 73):