Մյունխենից Հելսինկի ուղեւորվող գերմանական Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը 158 ուղեւորներով հարկադիր վայրէջք է կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում շարժիչներից մեկի խափանման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Airbus 321 ինքնաթիռը մեկ շարժիչով առանց խնդիրների վայրէջք է կատարել օդանավակայանում տեղի ժամանակով մոտ ժամը 10։00-ին։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Հաղորդվում է նաեւ, որ ներկայումս օդանավը անցնում է ստուգում եւ վերանորոգվում է Տեգելի օդանավակայանում։ Ուղեւորների մասին ավիաընկերությունը հոգ է տարել։




























