Վրաստանի Քվեմո Քարթլի մարզի Մանգլիսի գյուղի մոտ տեղի ունեցած միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի եւ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ Twitter_ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 7-ին, Վրաստանի արեւելքում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել, 17-ն էլ վիրավորվել են։
Միջադեպը տեղի է ունեցել Թեթրի Ծղարոյի շրջանում Մանգլիսի համայնքի մոտ։ Նախնական տվյալներով՝ միկրոավտոբուսի անիվի խնդիրն է դարձել վթարի պատճառ։
Վրաստանում տուրիստական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով 2 մարդ է զոհվել, 17-ն էլ վիրավորվել են




























