Բելգիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Սենատի նախկին ղեկավար Արման Դե Դեքերին ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։ Համաձայն քննության տվյալների՝ նա այն օգտագործել է Բելգիայի քաղաքացիություն ունեցող ղազախ-ուզբեկական ծագմամբ միլիարդատեր Պատոխ Շոդիեւի դատական հետապնդումը դադարեցնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դատախազ Մոնսը մեղադրանքը ներկայացրել է «ղախազգեյթ» գործի շրջանակներում։
Դատախազությունը կասկածում է, որ Դե Դեկարտը 2011 թվականին 700 հազար եվրոյի չափով կաշառք է ստացել։ Փոխարենը Դե Դեքերը, ենթադրաբար, ճնշում է գործադրել արդարադատության նախարարության վրա եւ նպաստել նոր օրենքների ընդունմանը, որոնք թույլ են տալիս դադարեցնել Շոդիեւի դատական հետախնդումը։
Այս գործի քննության համար 2016 թվականին Բելգիայում հատուկ քննչական խումբ է ստեղծվել։ Բելգիական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ այս գործում կարող են ներգրավված լինել Ֆրանսիայի եւ Ղազախստանի նախագահներ Նիկոլա Սարկոզին ու Նուրսուլթան Նազարբաեւը։





























