Լոս Անջելեսի ոստիկանները հայտարարել են, որ շունը հարձակվել է մանուկի վրա, որի արդյունքում երեք ամսական աղջիկը մահացել է, փոխանցում է Americaru-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել Sherman Oaks-ի տարածքում։ Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բայց աղջիկը մահացել է ստացված վերքերից։ Ոստիկանության ծառայության աշխատակից Սթեյսի Բոլի խոսքով՝ տանը երեք շուն է եղել, իսկ ոստիկանությունը չգիտի, թե կոնկրետ որ մեկն է սպանել երեխային։
Արդյունքում բոլոր երեքին տարել են կենդանիների վերահսկողության ծառայության աշխատակիցները։





























