Եգիպտոսում երգիծաբան է ձերբակալվել, որն աշխատում էր հայտնի երգիծական ծրագրում, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով եգիպտական իրավապաշտպանի:

Նրա տվյալներով՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները Շադի Աբու Զաիդին բերման են ենթարկել նրա բնակարանից: Երգիծաբանի գտնվելու վայրը հայտնի չէ:

Աբու Զաիդն աշխատում էր երգիծական ծրագրում, որը հետագայում փակվել է: Դրանից հետո նա «Հարուստ բովանդակություն» անվանումով սեփական շոուն էր պատրաստում, որը հեռարձակցում էր սոցցանցերում: