Ապրիլին Աֆղանստանի ռազմաօդային ուժերի հրաձգության արդյունքում Կունդուզ քաղաքում կրոնական արարողության ժամանակ 107 տղա և տղամարդ սպանվել կամ վիրավորվել է:

Այս մասին տեղեկացնում է Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը, հաղորդում է Reuters-ը:

ՄԱԿ-ի զեկույցում ընդգծվում են նոր ռազմավարության ռիսկերը, որոնք մշակվել են ԱՄՆ-ի խորհրդականների հետ համատեղ: Ըստ զեկույցի՝ դրանք  հանգեցրել են աֆղանական ավիացիայի զգալի մեծացմանը, այդ թվում ուղղաթիռներով, հրթիռներով, եւ գրոհայիններով:

Նշվում է, որ կառավարությունը  կրոնական ժողովին օգտագործել է հրթիռներ եւ հրազեն, ինչը հանգեցրել է երեխաների շրջանում մեծ թվով զոհերի: Ռմբակոծության ժամանակ զոհվել է 36 մարդ, նրանցից 30-ը երեխաներ են, ավելի քան 70-ը վիրավորվել է: Ընդ որում առաքելությունը տվյալներ է ստացել, որ զոհերի թիվը գերազանցել է 200-ը, սակայն հաստատվել է միայն 107 զոհը: