Մայիսի 7-ին, ժամը 17:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 61-րդ կմ-ին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Ա. Ն., 1972 թ.) գլխիվայր շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորը՝ (Վ. Ն., 1974 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Սեւան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:





























