Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը կոչ է արել օրենսդիրներին, որոնք պետք է Կոնգրեսում պաշտպանության մասին օրենք ընդունեն, ներառել միջոցներ, որոնք ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումների   հսկողությունը կուժեղացնեն՝ հույս ունենալով, որ այդպիսով Չինաստանի համար ամերիկյան զգայուն տեխնոլոգիաների հասանելիությունը կդժվարանա:

Reuters-ի տնօրինության տակ է հայտնվել  Մաթիսի նամակը, որտեղ նա ազգային պաշտպանության թույլատրում (NDAA) օրենքում  կոչ է անում միջոցներ ներառել, որոնք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ Կոմիտեի լիազորությունները կընդլայնեն:

Մաթիսը նշում է, որ աջակցում է օտարերկրյա ներդրումները, սակայն ավելացնում է. «Պաշտպանության նախարարությունը նույնպես կարծում է, որ մենք պետք է հստակ հասկանանք, որ մեր հակառակորդները ուսումնասիրել են մեր գործող օրենքների ու կանոնների թույլ կողմերը, շահագործում են դրանք»:

«Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում ազգային անվտանգության վտանգը, որը կարող է առաջանալ արդյունաբերական քաղաքականության արդյունքում, որը համատեղ ձեռնարկությունների միջոցով տեխնոլոգիաների փոխանցում է ենթադրում», - իր նամակում գրել է Մաթիսը: