104-ամյա ավստրալացի գիտնականը ժամանել է Շվեյցարիա, որպեսզի նրան օգնեն հեռանալ կյանքից: Ժամանելուց հետո Դեւիդ Գուդոլը լրագրողներին ասել է, որ հույս ունի իր քայլով ավստրալացի օրենսդիրներին համապատասպան ուղերձ հղել, հաղորդում է AP-ն:
«Իմ ուղերձն այնն է, որ երբ մարդը հատում է 50-ի կամ 60-ի սահմանը, նա պետք է ազատ լինի իր ընտրության կամ որոշումների մեջ՝ ցանկանում է ապրել, թե ոչ», -ասել է Գուդոլը:
Նա նշել է, որ թեեւ մահացու հիվանդությամբ է տառապում, բայց հույս ունի, որ Շվեյցարիում, որտեղ ի տրաբերություն Ավստրալիայի թույլատրված է կյանքից հեռանալը, մի օր ավստրալացի օրենսդիրների մտածելակերպը կփոխվի.
«Ես կցանկանայի, որ համակարգը փոխվեր, բայց կասկածում են, որ դա առաջիկա 10 տարում կլինի», - ասել է նա:





























