Զիմբաբվեում կոկորդիլոսի հարձակումից մի քանի օր անց զույգն ամուսնացել է: Հարձակման հետեւանքով հարսանցուն զրկվել էր ձեռքից, հաղորդում է AP-ն:

27-ամյա Ջեյմի Ֆոքսի խոսքով՝ մի շաբաթվա ընթացքում նրանք վերապրել են շոկ, հոգեվարք եւ հիանալի փորձ: ֆոքսը եւ նրա հարսնացուն՝ Զենելե Նդլովուն կանոեով Զամբեզի գետով շրջում էին, երբ նրանց վրա կոկորդիլոսը հարձակվեց: 5 օր անց տեղական հիվանդանոցի եկեղեցում նրանք ամուսնացան:

«Ես գոռում էի՝ փորձելով փրկել նրան: Երբ մենք կարողացանք նրան ջրից հանել, նա ցավից չէր բողոքում, հավանաբար, շոկի պատճառով: Մենք       հուսով էինք, որ բժիշկները կփրկեն նրա ձեռքը, բայց այդպես չեղավ», - հիշում է Ջեյմին: