ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մաքքեյնը, որի մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել, որոշել է իր թաղմանը չի հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ամերիկյան լրատվամիջոցները գրել էին Մաքքեյնի հուղարկավորության հրավիրյալների ցուցակը: Մասնավորապես պարզվել է, որ սենատորին կարող են հրաժեշտ տալ փոխնախագահ Մայք Փենսը, ինչպես նաեւ նախկին նախագահներ Բարաք Օբաման եւ Ջորջ Բուշը: Սակայն Թրամփը, որի հետ Մաքքեյնը թշնամացած է, ցուցակում չկա:

Հանրապետական սենատոր Օրի Հեթչը Մաքքեյնի որոշումն անհեթեթ է անվանել, գրում է Politico-ն:

 «Նա ԱՄՆ նախագահն է եւ շատ լավ մարդ է, բայց Մաքքեյնն ինքը պետք է որոշի»,- ասել է նա, նշելով, որ Մաքքեյնի փոխարեն նա կմտքափոխվեր: