Գյուտարար Իլոն Մասկը Met Gala հանդերձանքի ինստիտուտի ամենամյա պարահանդեսին ներկայացել է երգչուհի Գրայմսի հետ, հայտնում է USA Today-ը:
Զույգի հանդերձանքում առկա էր ընդհանուր ոճ՝ Մասկը կրծքանշան էր փակցրել, իսկ Գրայմսը Tesla-ի խորհրդանիշով մանյակ էր կրում: Նշվում է, որ սիրավեպը սկսվել է արհեստական ինտելեկտի վերաբերյալ կատակների շնորհիվ՝ իր թվիթներից մեկում Մասկը մտավոր փորձի անվանումը՝ «Բասիլիսկոս Ռոկո» միավորել էր ռոկոկոյի ոճի անվանման հետ: Սակայն պարզվել էր, որ Գրայմսը «բասիլիսկոս ռոկոկո» բառախաղը հրապարակել էր դրանից մի քանի տարի առաջ:
Միջոցառմանը ներկայացել էր նաեւ Մասկի նախկին ընկերուհին՝ մոդել Էմբեր Հերդը:





























