Պակիստանի հարավ-արեւմուտքում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է 15 հազար բնակչություն ունեցող Դալբանդին քաղաքից 45 կմ արեւմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 84 կմ խորության վրա: