ԱՄՆ Շերիդան քաղաքում (Միչիգան նահանգ) տառացիորեն առաստաղից բնակիչներից մեկի մոտ են ընկել էգ ջրարջն ու նրա 5 ձագուկները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընտանիքը բնավորվել էր ձեղնահարկում, սակայն ինչ-որ պահի առաստաղի ծածկույթը չի դիմացել, կենդանիները վայր են ընկել ուղիղ հյուրասենյակի բազմոցին:
Կանչով եկած փրկարարները եւ ոստիկանները ջրարջերին բռնել են, զննել նրանց եւ տեղափոխել: Կենդանիների մոտ ամեն ինչ կարգին է, մարդկանցից ոչ մեկը չի տուժել: Ավելի ուշ կենդանիների ընտանիքին ազատություն են բաց թողել:




























