Նախազգուշացման համակարգերը կանխել են երկու «Բոինգների» վտանգավոր մերձեցումը Մոսկվայի երկնքում, նրանց միջեւ մնացել է 300 մետր տարածություն, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երբ Boeing 737-800 եւ Boeing 777 ինքնաթիռները հակադարձ մանեւրներ են կատարել «Շերեմետեւո» օդանավակայանում՝ մեկը օդ էր բարձրացել, մյուս պատրաստվում էր վայրէջքի։
Մոսկվայից Կրասնոդար չվերթն իրականացնող Boeing 737-800-ում գործել է վտանգավոր մերձեցման նախազգուշացման համակարգը, երբ նա շուրջ 4300 մետր բարձրություն էր հավաքել։ Շանհայից ժամանող Boeing 777-ը գտնվել է 4600 մետր բարձրության վրա եւ պատրաստվում էր վայրէջք կատարել։



























