Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատը որոշում է կայացրել Երուսաղեմում տեղակայվելիք ԱՄՆ դեսպանատանը մերձակա հրապարակը անվանակոչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Այս մասին նշված է Երուսաղեմի քաղաքապետարանի հայտարարությունում։  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարկատը քաղաքում տեղադրել է առաջին ցուցանշանը «ԱՄՆ դեսպանատուն» գրառմամբ՝ մեկ շաբաթ առաջ մինչեւ դիվանագիտական առաքելությունը կտեղափոխվի Թել Ավիվից։

Համաձայն հայտարարության՝  մեկ տարի առաջ անվանումների ընտրության հարցերով կոմիտեն հայտարարել է ԱՄՆ նոր դեսպանատան դիմաց գտնվող հրապարակը անվանակոչելու մտադրության մասին, հրապարակը գտնվում է Դեվիդ Ֆլոսեր եւ Կֆար Էցիոն փողոցների խաչմերուկում։

Հայտարարությունում նշվում է նաեւ, որ քաղաքապետարանը նախատեսում է նոր անվամբ հրապարակը ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ հանդիսավորությամբ բացել հաջորդ ամիսների ընթացքում, այն բանից հետո, երբ դեսպանատունը տեղափոխվի Երուսաղեմ։