Հռոմի կենտրոնում ավտոբուս է այրվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրդեհը տեղի է ունեցել Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ փողոցներից մեկում՝ Via del Tritone-ում:

Ինչպես նշել են ոստիկանության ներկայացուցիչները, պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բռնկումը հայտնաբերելուց հետո վարորդն ուղեւորներին իջեցրել է:

Ականատեսների խոսքով՝ բռնկումից հետո տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայրում են հրշեջները: Փողոցը շրջափակված է: