Աբովյան փողոցի վրա գտնվող նախկին ՑՈՒՄ-ի շենքում արդեն վեց ամիս շինարարություն չի իրականացվում։ Ըստ թերթի տեղեկությունների, Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին պատկանող այդ շինությունում շինարարական աշխատանքները կանգ են առել այն պատճառով, քանի որ իշխանությունները աչք են դրել այդ տարածքի վրա եւ ցանկանում են այն խլել Աբրահամյանից։ Ու քանի որ, ըստ այդ լուրերի, շենքի ճակատագիրն այլեւս հայտնի չէ, Աբրահամյանը դադարեցրել է շինարարական աշխատանքները։