ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության հետ կապված հարցեր են քննարկել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Ըստ եվրոպացի պաշտոնյաների՝ ակնկալվում է, որ Թրամփն այսօր կհայտարարի իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հաղորդել էր, որ Թրամփը ծրագրում է Մակրոնի հետ զրույցի ընթացքում քննարկել իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը: