Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք է ձգտեն առեւտրային տարաձայնությունները ճիշտ լուծելու միջոց գտնել: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով չինական պետական լրատվամիջոցներին:

Նա նաեւ նշել է, որ Չինաստանը աջակցում է Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների առաջիկա հանդիպմանը եւ հուսով է, որ երկու կողմերը կկարողանան փոխադարձ վստահության հասնել, եւ Վաշինգթոնը կքննարկի Հյուսիսային Կորեայի անվտանգության խնդիրները: