«Ռոսկոմնադզորը» հայտարարել է Google-ի 6 ենթացանցերի արգելափակումը դադարեցնելու մասին, որոնց հասանելիությունը սահմանափակվել էր Telegram մեսենջերից օգտվելու հնարավորությունը սահմանափակելու համար: Գերատեսչությունը նշել է, որ այդ ենթացանցերում 3.7 մլն IP հասցե կար, հաղորդում է Meduza-ն:
«Ընդ որում Telegram-ի IP հասցեները, որոնք այդ ենթացանցերի մասն են կազմում, ամբողջությամբ պարզվել են եւ արգելափակվում են», - նշել են «Ռոսկոմնադզոր»-ից:
Telegram-ի RKNSHOWTIME ալիքի համաձայն՝ մայիսի 8-ի կեսօրին արգելափակված IP հասցեների թիվը 14.63-ից նվազեց 10, 89 մլն:
Ռուսաստանում Telegram-ի արգելափակման մեկնարկից հետո «Ռոսկոմնադզորը» արգելափակեց մոտ 20 միլիոն IP հասցե, այդ թվում` Google-ին եւ Amazon-ին պատկանող հասցեներ: Այս պատճառով Telegram-ի հետ կապ չունեցող հարյուրավոր կայքերի եւ ռեսուրսների աշխատանքներում խափանումներ սկսվեցին:





























