Մայիսի 8-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է ծառին: Բախման հետեւանքով ծառը կոտրվել է եւ ընկել ավտոմեքենայի վրա:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղեւորը՝ Ֆ. Հ.-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Տուժածը համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը եւ վառելիքաքսուքային նյութերով իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: