Հունվարի 21-ից ԱԼՄ հեռուստաընկերության հետ մեկտեղ եթերին հրաժեշտ կտա նաեւ Հանրային հեռուստաընկերության «Արարատ» հեռուստաալիքը։ Փոխարենը՝ հանրայինի եթերում կլինի «Շողակաթ» հեռուստաընկերությունը։ Հ/ը-ի տնօրեն Մանյա Ղազարյանը թերթին տեղեկացրել է, որ շողակաթցիները ժամանակավորապես իրենց հեռուստաարտադրանքը կհեռարձակեն Հանրային հեռուստաընկերությունից։
Այս որոշման հետեւանքով «Արարատ»-ի ստեղծագործական կազմի 44 աշխատակիցներ կհամալրեն գործազուրկների բանակը, իսկ հեռուստաալիքի տնօրեն, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մինչեւ գարուն, ամենայան հավանականությամբ, կաշխատի որպես Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթայանի խորհրդական։ Բանն այնէ, որ գարնանը լրանում է Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամներից երկուսի՝ Ստեփան Պողոսյանի եւ Հենրիկ Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամկետները եւ Մերուժան Տեր-Գուլանյանը, ըստ շրջանառվող լուրերի, կնշանակվի նրանցից որեւէ մեկի փոխարեն։ Ինչպես ասում են, իսկական գրողի աշխատանք՝ ոչինչ չես անում, կա գրասենյակ, պաշտոն եւ աշխատավարձ։ Նստիր եւ գրիր...




























