Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հյուսիսային Կորեայից կվերադառնա 3 ամերիկացի բանտարկյալների հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:

Պոմպեոն Փհենյան է ժամանել Ճապոնիա կատարած կարճատեւ այցից հետո:

Պաշտոնյայի խոսքով՝ Պոմպեոն պետք է վերջնականապես պայմանավորվի ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման ամսաթվի մասին: Բացի դրանից, սպասվում է, որ նրան կհաջողվի հասնել 3 ամերիկացի բանտարկյալների ազատմանը:

Փհենյան այցից առաջ Պոմպեոն հույս է հայտնել, որ բանտարկյալների հարցում Փհենյանը ճիշտ որոշում կկայացնի: «Մենք այդ մասին այսօր կրկին կխոսենք,- ասել է նա: - Ես կարծում եմ, որ դա մեծ ժեստ կլիներ, եթե նրանք ցանկանային դա անել»: