Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զարգացումը տեղի է ունենում ազատ առեւտրի շնորհիվ։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի առաջնորդների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում երեք երկրները պետք է միավորվեն եւ ավելի վճռականորեն պաշտպանեն ազատ առեւտրի բազմակողմ համակարգի հիմնական կանոնները, ինչպես նաեւ առանց փոքր–ինչ տատանվելու հանդես գան հովանավորչության եւ ունիլատերիզմի դեմ։

Նա շեշտել է, որ անհրաժեշտ է բարձրացնել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի մակարդակը, արագացնել Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի  միջեւ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների գործընթացը, նպաստել Համակողմանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի արագ կնքմանը եւ առաջ մղել Արեւելյան Ասիայում տնտեսական համայնք ստեղծելու ծրագրի մշակմանը։