ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Հյուսիսային Կորեայից տուն է վերադառնում երեք ամերիկացի բանտարկյալների հետ: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես ուրախ եմ ձեզ հայտնել, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն տուն վերադառնալու ճանապարհին է՝ օդում երեք հրաշալի ջենթլմենների հետ, որոնց հետ հանդիպմանը բոլորն այնքան են սպասում: Նրանք, կարծես, առողջ են»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ Պոմպեոն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ «լավ հանդիպում» է անցկացրել: Երկու երկրների առաջնորդների առաջիկա հանդիպման օրը եւ վայրը որոշված են:
«Պոմպեոն եւ նրա «հյուրերը» վայրէջք կկատարեն Էնդրյուս ռազմաբազայում 02:00-ին: Ես այնտեղ կլինեմ, որ նրանց ողջունեմ: Անչափ հուզիչ է»,- հավելել է նա:





























