ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միակ մրցանակը, որը կցանկանար, ամբողջ աշխարհի համար հաղթանակն է: Նա նշել է, որ հույս ունի հաղթանակի հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Բոլորն այդպես են մտածում, բայց ես այդպես չէի ասի: Գիտե՞ք, թե ինչ եմ ուզում անել: Ուզում եմ ավարտին հասցնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը: Մրցանակը, որն ուզում եմ, ամբողջ աշխարհի համար հաղթանակն է, նույնիսկ ոչ մեզ համար, այլ ամբողջ աշխարհի: Դա միակ մրցանակն է, որ ուզում եմ»,- այս մասին նա չորեքշաբթի ասել է լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրեն արժանի է համարում խաղաղության մրցանակի: