Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի հայտնել է, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում խոսել է Սիրիայի տարածքից Իրանի կողմից ագրեսիայից պաշտպանվելու՝ հրեական պետության իրավունքի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես խոսել են սիրիական տարածքից իրանական ագրեսիայի դեմ պաշտպանվելու՝ Իսրայելի իրավունքի եւ պարտավորության մասին: Իրանցիները հայտարարում են մեզ վրա հարձակվելու մտադրության մասին: Նրանք փորձում են ուժեր եւ մահաբեր զենք հասցնել Սիրիա՝ Իսրայելի վրա հարձակում գործելու ակնհայտ նպատակով»,- հայտարարել է Նեթանյահուն:
Նա հավելել է, որ Մոսկվայում Պուտինի հետ բանակցությունների ընթացքում ներկայացրել է տարածաշրջանում «այժմյան լարվածության, ինչպես նաեւ իրանական միջուկային արխիվների հարցով» Իսրայելի տեսլականը:
«Այդ հարցերը մշտապես շատ կարեւոր են Իսրայելի համար, հատկապես՝ հիմա»,- հավելել է իսրայելցի պաշտոնյան:





























