ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին երեք ամերիկացիներին ազատ արձակելու համար, փոխանցում է AP–ն։
Երեք ամերիկացիներին ողջունելով Վաշինգթոնի ռազմաբազայում՝ Թրամփը նշել է, որ գտնում է, որ Կիմ Չեն Ընը գործողությունների է տրամադրված։ Նրա խոսքով՝ բանակցությունները իր վարչակազմի ու Հյուսիսային Կորեայի կառավարության միջեւ այսքան հեռուն չէին գնացել։
Վաշինգթոնի շրջանի Էնդրույս բազայում Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ անձամբ է ողջունել ազատ արձակված ամերիկացիներին։ Երեք նախկին բանտարկյալները պետք է բժշկական զննություն անցնեն Ուոլթեր Ռիդի ազգային բժշկական կենտրոնում։
Երեք ամերիկացիներն են՝ 65-ամյա Կիմ Դոն Չուլը (ձերբակալված 2015 թ. հոկտեմբերից), Թոնի Կիմը (ձերբակալված 2017 թ. ապրիլից) եւ Կիմ Հակ Սոնը (ձերբակալված 2015 թ. մայիսից)։ Բոլոր երեքն էլ Հարավային Կորեայից են, սակայն ձերբակալման պահին ամերիկյան քաղաքացիություն են ունեցել։





























