Կես տարուց Տիգրան Կարապետյանի մասին ոչ ոք չի էլ հիշի: Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի հասկանում, թե որքան կարճ է մարդկային հիշողությունը:

«Ստեփան Դեմիրճյանը, ով մի քանի տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի դեմ ընտրապայքարում 30 տոկոսից ավելի ձայն էր հավաքել, այսօր իր ժողովրդականությամբ զբաղեցնում է 18-րդ տեղը, էլ ինչ ասես Տիգրան Կարապետյանի մասին»,- նկատել է նա:

Մեկնաբանելով Տիգրան Կարապետյանին պատկանող «ԱԼՄ» հեռուստաընկերությանը եթերից զրկելու փաստը՝ Ահարոն Ադիբեկյանը նշել է. «Ես ցավում եմ միայն այդ հեռուստաընկերության աշխատակիցների համար, ովքեր ջանում էին, ահռելի ջանքեր էին գործադրում, իսկ արդյունքում գործազուրկ մնացին: Վերջ»: