Չինաստանը դրական արդյունքներ է ակնկալում հունիսի 12-ին նախատեսված Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովից, ինչը պետք է կարեւոր քայլ դառնա Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը եւ քաղաքական կարգավորմանը հասնելու ճանապարհին, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չինաստանը ողջունում է վերջին շրջանում նկատվող 2 երկրների առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ իրավիճակի զարգացումը, մենք նրանց հանդիպումից դրական արդյունքներ ենք սպասում, դա կարեւոր քայլ կդառնա Կորեական թերակղզու ապամիջուկայնացման իրականացման, գոյություն ունեցող խնդրի կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հասնելու ճանապարհին»,- ասել է դիվանագետը: