Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան հեղափոխական չի լինի եւ չի փոխի առկա իրավիճակը: Այդ մասին հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կանխատեսմամբ, Վրաստանի նախագահի այցի ընթացքում կայանալու են երկու երկրների հարաբերություններում առկա հարցերի հերթական քննարկում: «Վրաստանը բավական կարեւոր հարեւան է, հետեւաբար Վրաստանի նախագահի այցը լուրջ նշանակություն ունի: Չնայած նրան, որ Վրաստանի տարածքով են կատարվում բեռնափոխադրումների մոտ 70 տոկոսը, եւ Վրաստանի հետ չափից դուրս շատ խնդիրներ կան, Հայաստանի եւ Վրաստանի նախագահները բավական քիչ են շփվում տարրական պատճառներով»,- նկատել է քաղաքագետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի նախագահի այցը կայանալու է հունվարի 22-ին:




























