ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունները, այդ թվում նաեւ՝ Վաշինգտոնի կողմից Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշումը, երկար ժամանակով վնասել են տրանսատլանտյան հարաբերությունները: Այս մասին Spiegel- ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«ԱՄՆ-ի կողմից նախաձեռնած փոփոխությունները երկար ժամանակ է, ինչ անդրադարձել են նաեւ տրանսատլանտյան հարաբերություններին», - ասել է նա: Մաասի կարծիքով՝ Եվրոպան դրանք զգում է «ոչ միայն երեքշաբթի երեկոյան տեղ գտած հիասթափությունից հետո»:
Մաասը շեշտել է, որ ԵՄ-ն մտադիր է ավելի ինքնավստահ գործել Վաշինգտոնի հետ հարաբերություններում: «Մենք պատրաստ ենք երկխոսության, բանակցությունների, սակայն հարի եղած դեպքում կպաշտպանենք մեր դիրքերը»,- խոստացել է նախարարը:





























