Մաքս Պլանկի Մարդկային զարգացման ինստիտուտի տնօրեն Նիկոլ Բոիվինի գլխավորությամբ մի խումբ գիտնականներ փորել եւ ուսումնասիրել են Քենիայում՝ Փանգա-յա-Սաիդում, հնագույն մարդկանց բնակավայրերը: Այս շրջանում հայտնաբերված հնագույն գտածոները՝ քարե գործիքները, 78.000 տարվա են: Իսկ 67.000 տարի առաջ արդեն ավելի առաջադեմ գործիքներ են պատրաստել, ինչը վկայում է քարի մշակման տեխնոլոգիայի զարգացման մասին, հաղորդում է Haaretz-ը:
Այս շրջաններում ապրող մարդիկ վերապրել են համաշխարհային աղետը՝ 74 հազար տարի առաջ ինդոնեզական Տոբա հրաբխի ժայթքումը, որի պատճառով անգամ Աֆրիկայում սառնամանիքներ առաջացան եւ մեր նախնիների թվը զգալիորեն կրճատվեց: Բայց 6000 տարի հետո մարդիկ սկսեցին արագորեն բազմանալ:






























