Մոսկվայի Տագանսկի դատարանը որոշել է ընթացք չտալ Ռուսաստանի տարածքում մեսենջերի անհապաղ արգելափակման մասին որոշման վերաբերյալ Telegram-ի ներկայացուցիչների բողոքին: Այս մասին նշվում է դատարանի կայքում:
«2018-ի մայիսի 10-ին Մոսկվայի Տագանսկի դատարանը մասնավոր բողոք է ստացել Telegram Messenger Limited Liability Partnership-ի շահագրգիռ անձի ներկայացուցչից: Շահագրգիռ անձի ներկայացուցիչը խնդրում էր չեղարկել 2018-ի ապրիլի 13-ին Մոսկվայի Տագանսկի դատարանի ընդունած որոշումը՝ ՔԴՕ 212 հոդվածի կիրառման մասին: Դատարանը եկել է այն եզրակացության, որ այն պետք է թողնել առանց ընթացք տալու: Թերությունները ուղղելու ժամկետը մինչեւ 2018 թվականի հունիսի 4-ն է», - ասված է դատարանի կայքում:
Գերատեսչությունում հավելել են, որ Telegram-ի ներկայացուցիչները պետք է բողոքը ներկայացնեն ՌԴ ՔԴՕ-ի պահանջներին համապատասխան ձեւակերպմամբ, ինչպես նաեւ կցեն այն փաստաթուղը, որը հաստատում է պետական մաքսատուրքի վճարումը:





























