Հանրապետության տարածքում մայիսի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-13-ին էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +17+19,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+17,

Տավուշում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +18+20,

Արարատում՝ գիշերը`+10+14, ցերեկը` +21+24,

Արմավիրում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +14+17,

Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +17+20: