Իսրայելը անորոշ ժամանակով փակում է Գազայի հատվածի հետ միակ անցակետը, որը նախատեսված է առեւտրային եւ մարդասիրական բեռների տեղափոխման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:
Որոշումը հղի է անկլավում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացմամբ, զինվորականները բացատրել են պաղեստինցիների կողմից մի քանի շաբաթ տեւած բողոքի ցույցերի ժամանակ «Քերեմ Շալոմ» անցակետի ենթակառուցվածքին պատճառված էական վնասը վերացնելու անհրաժեշտությամբ:
«Անցումը փակ կմնա մինչեւ անկարգությունների հետեւանքով առաջացած վնասը չվերացվի եւ կբացվի օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելացիները խոստանում են բացառություն անել հումանիտար մատակարարումների համար, որոնցից յուրաքանչյուրը առանձին կհաստատվի:





























