Երեւանի ֆոնդային բորսայում դոլարի փոխարժեքը շարունակում է վագրային թռիչքներ կատարել։ Այսօր՝ հունվարի 19-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում վաճառվել է 10,1 մլն դոլար՝ 1դոլար/369,36 դրամ միջին փոխարժեքով։

Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 2,35 դրամով կամ 0,64 տոկոսով՝ սա 2011 թ. արձանագրված ամենակտրուկ տատանումն է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փակման գինը կազմել է 369 (ամենայն հավանականությամբ՝ Կենտրոնական բանկի ներարկման հաշվին), վաղը դրամը մի փոքր կվերականգնի իր դիրքերը կամ կկայունանա։