Գյումրու ծննդատանը մայիսի 12-ին Սուսաննա Խաչիկյանը 10-րդ երեխային է լույս աշխարհ բերել։ NEWS.am-ի հետ զրույցում 36-ամյա Սուսաննան ասեց, որ 6 աղջիկ ունի եւ սա էլ արդեն 4-րդ տղան է ընտանիքում։
«Մեծ աղջիկս 15 տարեկան է, սա էլ արդեն 4-րդ տղաս է, շատ ուրախ ենք եւ շարունակելու ենք երեխա ունենալ, ինչքան Աստված տա»,-ասաց նա՝ նշելով, որ փոքրիկին պապիկի անունով Սեդրակ են անվանակոչել։
Սուսաննա Խաչիկյանի բազմանդամ ընտանիքը տնակում է ապրում, ինքն ու ամուսինը մշտական աշխատանք չունեն, տան միակ կայուն եկամուտն էլ երեխաների նպաստն է։
«2 դոմիկում ենք ապրում, կարելի է ասել, որ 2 սենյակ ունենք, բայց 10 երեխայի համար դա շատ փոքր տարածք է։ Մեր սոցիալական ծառայությունը գիտի այդ մասին, բայց մինչեւ հիմա մեզ բնակարան չեն առաջարկել»,- հավելեց նա։
Նա նշեց, որ 10-րդ զավակի ծնվելուց հետո որեւէ մեկի կողմից օգնություն դեռ չի ստացել։
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ համարով՝ 098 950675։





























