Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է իսրայելացի երգչուհի Նետտա Բարզիլային «Եվրատեսիլում» հաղթանակի կապակցությամբ եւ հայտարարել է, որ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի Երուսաղեմում։ Այս մասին վարչապետը գրել է իր թվիթերյան էջում։

«Նետտա, դու մեծ հարգանք բերեցիր Իսրայելին։ Հաջորդ տարի Երուսաղեմում»,-հայտարարել է Նեթանյահուն։

«Եվրատեսիլի» եզրափակիչում, որն ացկացվել է շաբաթ օրը՝ մայիսի 13-ին Լիսաբոնում, հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Նետտա Բարզիլայը Toy  երգով, երկրորդ տեղը զբաղեցրել է Կիպրոսի ներկայացուցիչ Էլենի Ֆուրեյրեն Fuego երգով, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ավստրիայի ներկայացուցիչ Սեզար Սեմպսոնը Nobody But You երգով։