Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ կանցկացնի ԱՄՆ  դեսպանատան «անօրինական» տեղափոխումը Երուսաղեմ քննարկելու համար։ Այս մասին հայտնում է MENA տեղեկատվական գործակալությունը։  

Հանդիպումը կկայանա մայիսի 16-ին ԱՊԼ–ում մշտական ներկայացուցիչների մակարդակով «ԱՄՆ  դեսպանատան Երուսաղեմ անօրինական տեղափոխմանը հակազդելու համար»։

ԱՄՆ դեսպանատան բացումը Երուսաղեմում պետք է կայանա մայիսի 14-ին։