Պաղեստինյան Ռամալահ քաղաքում անկարգություններ են սկսվել. ցուցարարները անվադողեր են այրում, քարեր են նետում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ցուցարարները հիմնականում դիմակներով պատանիներ են, հավաքվել են Իսրայելի հետ սահմանի Բեյթ-Էլ անցակետի մոտ եւ մեծ քանակությամբ անվադողեր են այրել: Սեւ ծխի ամպերը բարձրանում են օդ, ակտիվիստները լրացուցիչ անվադողեր են բերում

Երեքշաբթի օրը պաղեստինցիները նշում են Նակբայի 70-ամյակը (աղետ)՝ Իսրայել պետության ստեղծումից հետո պաղեստինյան փախստականների արտագաղթի եւ թափառումների սկիզբը: Այս օրը «Վերադարձի մեծ երթի» գագաթնակետն էր: Բացի այդ, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետեւանքով զոհված ավելի քան 50 պաղեստինցու հիշատակին:

Այլ ցուցարարներ քարեր են նետում պարսատիկներից իսրայելական զինվորականների ուղղությամբ, իսկ նրանք իրենց հերթին ժամանակ առ ժամանակ պատասխանում են կրակոցներով եւ արցունքաբեր գազով:

Մոտակա խանութները փակ են, երթեւեկությունը դժվարացել է: Փողոցներով բարձրախոսներով մեքենաներ են անցնում՝ կոչ անելով միանալ բողոքի ցույցերին: